Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը ազատ արձակվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
aram

Հենց նոր  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց պաշտպան Ինեսա Պետրոսյանի միջնորդությունը ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Արամ Մանուկյանի`Պավլիկ Մանուկյանի որդու խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Որպես խափանման միջոց ընտրվեց  Աժ  «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների մի խումբ պատգամավորների երաշխավորությունը:  «Ելք» -ից Հայկ Կոնջորյանն ու Ալեն Սիմոնյանը   Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար մուծել էին մեկ միլիոն դրամ գումար: Նրանք երաշխավորել են ամբաստանյալի պատշաճ վարքագիծն ու  դատաքննությունից չխուսափելը: