Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ-ի հետ համագործակցում ենք, մրցակիցներ չենք. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
davit-sanasaryan

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին Կառավարության նիստից առաջ մոտեցան բազմաթիվ քաղաքացիներ՝  պատմելով  իրենց խնդիրները: Լրագրողների հարցին՝ թե ինչ կոռուպցիոն բացահայտումներ կան, ասաց. «Կա արդեն պատկերացումներ, բայց պատկերացումների մասին խոսելու ենք, երբ կառույցը ունենա կանոնադրություն: Այսօր դա ենք քննարկելու, որից հետո վարչապետի հետ առաջնահերթությունները սահմանելու ենք: Բնականաբար իմ նախնական հավաքագրած ինֆորմացիայով ինձ համար պարզ է, թե ինչ կառույցներ կան, որտեղ խնդիրներ կան»,- ասաց նա: Դավիթ Սանասարյանը ասաց նաև, որ բուհերում ուսումնասիրություններ դեռ չեն սկսվել: «Ա1+» -ի հարցին՝ թե արդյո՞ք ԱԱԾ-ն համարում է մրցակից կառույց, Դավիթ Սանասարյանը նշեց. «Ոչ, մրցակից չենք, համագործակցում ենք, բայց եթե կատակով, այո»: Ավելին՝ տեսանյութով: