Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«2020- ին իշխանություններն Արցախում կփոխվեն». Ալեքսանդր Իսկանդարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ալեքսանդր

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով  սպասելի էին Արցախում վերջին իրադարձությունները  «Մթնոլորտ է փոխվել ոչ միայն Հայաստանում այլև ողջ հայկական աշխարհում. Արցախում կան նույն խնդիրները, որոնք առկա են նաև Հայաստանում»:   Քաղաքագետի խոսքով Արցախի իշխանությունները լեգիտիմության ավելի բարձր մակարդակ ունեն, քան ուներ  Սերժ Սարգսյանը Հայաստանում, այնուամենայնիվ փոփոխություններ սպասվում նաև Արցախում. «Հասկանալի է, որ մինչև ընտրությունները պետք է ստաբիլություն պահպանել, և կարծես 2020- ին իշխանություններն Արցախում կփոխվեն»: Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, որևէ նախադրյալ չկա արցախյան հիմնախնդիրը մոտ ապագայում կլուծվի, ինչպես նաև հեռանկար չկա, որ Արցախը որպես հակամարտության կողմ՝ կմասնակցի բանակցություններին Քաղաքագետը նաև Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին է  անդրադառնում, նա հանրապետականներին երեք խմբի է բաժանում. «Առաջինը բիզնեսմեններն են՝ օլիգարխները, նրանք կհեռանան: Երկրորդ խմբում պրոֆեսիոնալ չինովնիկներն են, որոնք  նույնպես կհեռանան, երրորդ խմբում էլ քաղաքական գործիչներն են, որոնք էլ պիտի «Հանրապետականին» առաջ տանեն այս բարդ իրավիճակում»: Դե, իսկ «Հանրապետականի» իշխանության վերադարձի հեռանկարի մասին խոսելը, քաղաքագետն ավելորդ է համարում: