Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պանամացի ֆուտբոլիստները Ռուսաստան են ժամանել հատուկ գլխարկներով (տեսանյութ)

Սպորտ
a1panama-1

«Պանամա, սումբրաչի», - այս  բացականչություններով են դիմավորել ֆուտբոլի Պանամայի հավաքականին Ռուսաստանի Սարանս քաղաքում, որտեղ թիմը պետք է անցկացնի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերից մեկը: Բանն այն է, որ Սարանսկը Մորդովիայի Հանրապետության մայրաքաղաքն է, իսկ «սումբրաչի» մորդովերեն նշանակում է «բարի գալուստ»: Պանամայի հավաքականը հանգրվանել է Սարանսկի օլիմպիական կենտրոնում: Առաջնության նորեկն իր առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 18-ին, Բելգիայի ազգային թիմի հետ, Սոչիում: Հունիսի 24-ին Պանամային հավաքականը Նիժնի Նովգորոդում կխաղա Անգլիայի ընտրանու հետ, իսկ խմբային փուլը կավարտի հունիսի 28-ին Սարանսկում նշանակված Թունիսի հետ մրցավեճով:          Ի դեպ, պանամացի ֆուտբոլիստները Ռուսաստան են ժամանել իրենց ազգային գլխարկներով՝ պանամաներով: