Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆինլանդիայի անդրանիկ մասնակիցը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

Սպորտ
a1finlandia

Ֆինլանդիայի ֆուտբոլի հավաքականը չնայած երբեք չի մասնակցել աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում, սակայն հունիսի 14-ին Ռուսաստանում մեկնարկող մունդիալում այդ երկիրը կունենա իր անդրանիկ մասնակցին: Խոսքը վերաբերում է Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Աբդալա Էլ Սաիդին, որն այս տարվա մարտից վարձավճարով հանդես է գալիս ֆիննական ԿուՊՍ թիմում: 31-ամյա ֆուտբոլիստը դարձել է Ֆինլանդիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի առաջին ներկայացուցիչը աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարում: Սակայն, մունդիալի ավարտից հետո Աբդալա Էլ Սաիդը չի վերադառնա հյուսիսային այդ երկիր, քանի որ հուլիսի 1-ից նա տեղափոխվելու է Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» թիմ: