Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշխարհում չկա նախադեպ, որ չճանաչված երկիրը կարողանում է լուծել այնպիսի խնդիրներ, որոնք լուծում է Արցախը» (տեսանյութ)

Քաղաքականություն
Garnik-Isagulyan-1

Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները որևէ օրգանական կապ չունեին Հայաստանում տեղի ունեցածի հետ, կարծում է Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության մշտական խորհրդատական- խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը : Նրա խոսքով Արցախում բողոքի ցույցերին մասնակցողները դրա պատճառը չունեն. «Արցախում իրադրությունը նախապատերազմական է, բնական է, որ դժգոհություններ կան, հավատեցեք, աշխարհում չկա նախադեպ, որ չճանաչված երկիրը կարողանում է լուծել այնպիսի խնդիրներ, որոնք լուծում է Արցախը»: Ըստ Գառնիկ Իսագուլյանի, Արցախում ներկայիս իրավիճակի հանգամանքով պայմանավորված  ակցիաները կարող էին այլ կերպ հանգուցալուծվել. «Բակո Սահակյանի փոխարեն, եթե ես լինեի՝ միջադեպը կավարտվեր հինգ րոպեում»: Գառնիկ Իսագուլյանի խոսքով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մեծ հեղինակություն ունի Արցախում, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Արցախ ցույց տվեց, թե որքան լավ հարաբերություններ ունեն երկու երկրների իշխանությունները: «Արցախյան հարցում հարյուր տոկոսով Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն եմ և կիսում եմ իր մոտեցումները, ինքը որպես ՀՀ վարչապետ՝ չի կարող Արցախի փոխարեն որոշում կայացնել, Փաշինյանի հայտարարությունները վնաս չեն տա»: