Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Հակոբյանը ազատ կարձակվի՞

Քաղաքականություն
default-1

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը քիչ առաջ միջնորդեց դատարանին՝ փոխել նրա խափանման միջոցը։ Եգորյանը նշեց, որ Արամ Հակոբյանը առողջական խնդիրներ ունի և լուրջ բուժօգնություն պետք է ստանա։ Պաշտպանը միջնորդեց նրա նկատմամբ ստորագրությունը կիրառել, որպես խափանման միջոց։ Դատախազ Հակոբ Ենոքյանը ըստ էության չառարկեց միջնորդության դեմ, սակայն միջնորդեց Արամ Հակոբյանին ազատ արձակել գրավի դիմաց,  գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։ Այս պահին դատավոր Արշակ Վարդանյանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի 14.00-ին։