Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Կառավարութան նիստը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-6

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Գոհ ենք, որ ԱԺ-ն երեկ վստահության քվե է տվել մեր ծրագրին։ Այդ առումով մեկ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր նախարարություն պետք է միջոցառումների ծրագիր ներկայացնի ու հետո սկսենք այն իրականացնել»: Այնուհետ, նա անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագների ուսումնասիրություններին։ Ի պատասխան Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն  ասաց. «Մեր կողմից նախաձեռնել ենք միջոցառումներ, շահագրգիռ կողմերի հետ հանդիպում ու քննարկել ենք էներգետիկ ոլորտում բոլոր ռիսկերն ու հնարավորությունները ` սակագները հաստատելու համար։ Դրա համար կան մի շարք ռիսկեր, որոնք պայմանավորված են ատոմակայանի նախադեպը չունեցող աշխատանքների երկարաձգման հետ. պատմության մեջ չի եղել նման երկարաձգում` ժամկետից ուշ շահագործման պահ կա։ Այս հանգամանքը կարող է ազդել սակագնի վրա։ Իսկ գազի սակագնի հետ կապված` մինչեւ տարեվերջ ՌԴ հետ կա պայմանագիր` 150 դոլար սահմանի վրա գազի վաճառքի, որը մինչև տարվա վերջ պետք է վերանայենք։ Խնդիր կա նաեւ դոլար-դրամ վերանայման հետ կապված։ Առաջարկում ենք սակագների հետ կապված փոփոխություններ կատարել անապահով 110-120 հազար ընտանիքների համար։ Հաշվարկներով ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել նրանց համար։ Ժամկետների հետ կապված ունենք երկու տարբերակ` կամ ՀԾԿՀ հետ միասին աշխատենք, կամ ՀԷՑ-երի հետ մեր բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրենց շահույթի հաշվին նվազեցնել 10 դրամ։ Այս դեպքում առավելությունն այն է, որ հարկերը չեն նվազի»։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Առնվազն ձեր ասածն ընդունում ենք ի գիտություն։ Դուք այնքան ռիսկերի մասին խոսեցիք, որ տպավորություն էր, թե այլ ռիսկեր չկան` ոլորտում կոռուպցիա, չարաշահումներ կա՞ն, թե ոչ։ Խնդրում եմ` շարունակել ուսումնասիրությունները, առաջիկայում կզեկուցեք։ Իսկ այս պահին անապահովների համար սակագինը իջեցնելու ենք, իսկ առաջիկա ձեր եզրակացությունները պետք է լինեն հստակ ու թափանցիկ»։