Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառը կոտրվել և ընկել է ավտոտնակների վրա

Պաշտոնական
1505806689_911

Հունիսի 8-ին, ժամը 01:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 43 շենքի բակում ծառը կոտրվել և ընկել է ավտոտնակների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է 2 ավտոտնակի վրա, տուժածներ չկան: Վնասված գույք չի հայտնաբերվել: Փրկարարները սահմանազատել են տարածքը: