Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համահայկական հեռուստամարաթոնը՝ ժողովրդի անվստահության քվե (տեսանյութ)

Քաղաքականություն
Movses-Qeshisyan

Թեհրանում հրատարակվող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը վերջին ներքաղաքական իրադարձություններից հետո փոփոխություններ է  նկատել Հայաստանում, անգամ Իրան- Հայաստան սահմանային անցակետում. «Հանդիպում եմ ավտոբուսների վարորդների հետ, որ սահման են կտրում անցնում, նրանցից մեկը պնդում էր, որ ինչ արել է չի կարողացել կաշառք տալ մեկին՝ 1000 դրամ նույնիսկ»: Մովսես Քեշիշյանը  Երևանում էր Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակում, լավ տպավորություն է ստացել, չի գոհացրել միայն մեկ փաստ, բացակայում էր սփյուռքի նախարարը: Հայաստանում իշխանափոխությունը և դրան նախորդած իրադարձությունները միանշանակ չեն ընդունվել հարևան Իրանում։  Մովսես Քեշիշյանի խոսքով՝ իրանցիների շրջանում կարծիք կար, որ շարժումն ուղղորդվում է արևմուտքի կողմից. «Հարևան երկիր լինելով հանդերձ  Իրանն ուշ շնորհավորեց նոր իշխանություններին»։ Ըստ Մովսես Քեշիշյանի, նախկին իշխանությունները շատ վաղուց կորցրել էին սփյուռքահայերի վստահությունը, դրա մասին է վկայում Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը. «Դա ինչ որ տեսակ, ռեֆերենդում է, եթե  վերջին տարիների մարաթոնները համեմատեք առաջին նվիրատվության հետ, կզգաք՝ այնտեղ արդեն ժողովուրդը չկա, ժողովուրդը տվել է իր անվստահության քվեն»։ Իսկ ինչ վերաբերում է հայ- իրանական հարաբերություններին, ապա դրանք զարգացնելու համար կողմերը պիտի կամք դրսևորեն, իրանահայ լրագրողի խոսքով երկու երկրների տնտեսական կապերը շատ թույլ են: