Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այն բացթողումները, որոնց մասին խոսում են ՀՀԿ-ականները, հասցեագրված են հենց իրենց» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled12

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մոտ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկումներից տպավորություն է, թե ներկայիս Կառավարությունն իշխանություն է մոտավորապես 20 տարի, այն ինչ դեռ 1 ամիս է անցել: Ըստ նրա՝ բոլոր այն բացթողումները, որոնց մասին խոսում են Հանրապետական կուսակցության պատգամավորները, հասցեագրված են հենց իրենց: «Տասնամյակներ շարունակ մենք ապրել ենք խեղաթյուրված, ծուռ իրականության մեջ, որտեղ քաղաքականությունը չպետք է լիներ քաղաքականացված, որտեղ ազատ տնտեսությունը որևէ աղերս չուներ մրցակցության հետ, որտեղ դատավորները ոչ թե դատում էն, այլ ստորագրում էին զանգով թելադրված տեքստերի տակ, որտեղ առողջապահության նպատակը ոչ թե քաղաքացուն բուժելն էր, այլ փող կլպելն էր»: Արարատ Միրզոյանը նշեց, որ հենց այս իրականությունը շտկելու  վերաբերյալ է ներկայացված ծրագիրը: