Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Կարապետյանը կուսակցություն չի հիմնում. «Տաշիր» գրուպ

Հասարակություն
nkar-karapetyan-samvel

Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների քողի տակ մամուլում շրջանառվում են բազմաթիվ լուրեր և ոչ հավաստի տեղեկություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչություն ունեն «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ: Այդ տեղեկատվությունը չի պարունակում իրական հիմքեր, ավելին՝ այն հաճախ ստահոդ է: Մասնավորապես, լուրերն այն մասին, որ Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն ստեղծում է քաղաքական կուսակցություն Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախաշեմին, չեն համապատասխանում իրականությանը: Պարոն Կարապետյանը Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրություն չունի, նրա հետաքրքրությունների շրջանակը բացառապես Հայաստանում արդյունավետ բիզնես գործունեություն ծավալելն է և երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելը: Բացի այդ, նա շարունակում է իրականացնել բազմաթիվ բարեգործական նախագծեր մշակույթի, կրթության, սպորտի և այլ բնագավառներում:  «Տաշիր» գրուպի մամլո ծառայություն