Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՛չ, պարոն Շարմազանով, խոշոր եղջերավոր կաշառակերների թիվը կարող է կտրուկ իջնել» (տեսանյութ)

Քաղաքականություն
Hayk-Konjoryan

 «5 հատ Վանաձոր քաղաք նախորդ տարվա մեջ ամբողջությամբ դատարկվել է»,- այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագրի շուրջ քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը: «Ամեն 3-րդ մարդը Հայաստանում աղքատ է: Սա ձեր Կառավարությունների փորձառությունն է: Ներկայիս Կառավարության առավելությունն իր անփորձությունն է՝ ձեր փորձի հետ համեմատ»,- խոսքն ուղղելով ՀՀԿ պատգամավորներին ասաց Հայկ Կոնջորյանը: Նա անդրադարձավ Էդուարդ Շարմազանովի այն դիտարկմանը, թե ինչպե՞ս է զարգանալու գյուղատնտեսությունը, խոշոր եղջերավոր անասունների թիվը կտրուկ աճելու՞ է Հայաստանում: «Ո՛չ, պարոն Շարմազանով, խոշոր եղջերավոր կաշառակերների թիվը կարող է կտրուկ իջնել Հայաստանում, և դրանից հետո կավելանան պետական եկամուտները, տնտեսական դաշտում կավելանան մրցակցային հարաբերությունները, որի արդյունքում գյուղատնտեսությունը կզարգանա: Հայկ Կոնջորյանը հավելեց, որ այս Կառավարության գլխավոր ռեսուրսը քաղաքական կամքն է և մարդը: