Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսանողները «Գունավոր Բուլղարիա»-ն կդիտեն մինչև հունիսի ավարտը

Քաղաքականություն
Bulgaria1

Մայր բուհում բուլղարական մթնոլորտ է, հայտնի լուսանկարիչ Վլադիսլավ Ցվետկովի աշխատանքները զարդարում են համալսարանի գրադարանը: «Գունավոր Բուլղարիա» խորագրի ներքո բացված ցուցահանդեսում ներկայացված են բալկանյան արևային երկրի ավանդույթներն ու տեսարժան վայրերը: Դրանցից մեկում ներկայացված է «Սիրնի զագովեզդին» , որը նշվում է սուրբ զատիկից 7 շաբաթ առաջ։ Ըստ ավանդույթի, երիտասարդները մեղքերի թողություն են խնդրում ամենատարեցներից, մասնակիցները դիմակներ են կրում, այնուհետև տոնախմբությունը շարունակվում է տանը: Մյուսում՝ «Հորո Կալոֆերն» է : Սառցե Հորոն տարածված սովորույթ է Կալոֆեր քաղաքում, այն կատարում են տղամարդիկ՝ Թունդջա գետի սառը ջրերում:  «Գունավոր Բուլղարիա» ցուցահանդեսը նվիրված է Եվրախորհրդում Բուլղարիայի նախագահությանը. «Ցուցահանդեսի նպատակը Երևանում այսօրվա Բուլղարիան իր տարբեր դրսևվորումներով ներկայացնելն է՝ մեր հարուստ պատմությունը, ժողովրդին, ինչպես նաև այն երկար ճանապարհը, որով Բուլղարիան անցել է դեպի ժողովրդավարություն»,- բացման խոսքում ասաց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովան: ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն էլ անդրադարձավ հայ- բուլղարական բարեկամությանը. «Մեր ժողովուրդների մշակութային կապերը սկիզբ են առնում միջնադարյան ժամանակաշրջանից և ես համոզված եմ, որ դրանք կշարունակեն ապրապնդվել»: Մայր բուհի ուսանողները «Գունավոր Բուլղարիան» տեսնելու համար գրեթե մեկ ամիս ժամանակ ունեն, ցուցահանդեսը բաց կլինի մինչև այս հունիսի ավարտը: