Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հյուսիսային Արցախ»-ը պատմում է հայաբնակ, ռուսաբնակ և ադրբեջանաբնակ գյուղերի մասին (տեսանյութ)

Հասարակություն
girq-2

Մոսկվայում լույս է տեսել «Հյուսիսային Արցախ» գրքի ռուսերեն տարբերակը։  «Անիվ»  հիմնադրամի շնորհիվ գիրքը լույս է տեսել  1000 օրինակով:  Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տեղեկացմամբ,  գրքի հայերեն տարբերակը տպագրվել էր  դեռ 2014-ին, իսկ անգլերենը՝  2017 թվականին։ Գրքում զետեղված են տվյալներ հյուսիսային Արցախի տարածքում գտնվող  « Այս գիրքը Արցախի հարցի լուծման գործում կարող է դրական ֆոն լինել: Սա մի յուրօրինակ զենք է մեր երկրի համար, որն արդեն ունենք»,- ասում է հուշարձանագետը: Գրքի նախահրատարակչական աշխատանքները հովանավորել է ՀՀ  Մշակույթի նախարարությունը: Սամվել Կարապետյանը նաեւ հավելեց, որ «Անիվ»  հիմնադրամը մտադիր է գրքի առցանց  տարբերակը եւս հրապարակել: