Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքացիական հասարակությունը Արցախում դարձել է շատ կարևոր» (տեսանյութ)

Քաղաքականություն
ruben-mehrabyan

Չնայած Հայաստանը և Արցախը չափազանց սերտ կապված են իրար՝ միևնույն ժամանակ շատ տարբեր են իրարից։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։ Արցախում տեղի ունեցող դեպքերը քաղաքագետը համարում է շատ կարևոր և շրջադարձային։ «Ճիշտ է, Արցախի Հանրապետությունը ճանաչված չէ, բայց պետություն է ամեն դեպքում։ Երեկ մենք տեսանք, որ Բակո Սահակյանը շատ հավասարակշռված որոշում կայացրեց։ Նա ընդառաջեց հանրությանը և լսեց նրանց պահանջը»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը։ Ըստ քաղաքագետի՝ Արցախում սկսվել է բարեփոխումների մեծ ալիք։ «Այդ ալիքը կընդգրկի հասարակական կյանքի բոլոր ոլորտները մեծ ծավալով։ Քաղաքացիական հասարակությունը Արցախում դարձել է շատ կարևոր։ Այն կարիք ունի հետագա ինստիտուցիոնալացման, ինչը կօգնի, որ Արցախը դառնա ժողովրդավար պետություն։ Սա այն կարևոր գործոնն է, որը թույլ է տալիս Արցախին  ինքնահաստատվել որպես հայկական երկրորդ պետություն, սա համարում եմ պատմական իրադարձություն, քաղաքական վարքը որը դրսևորվեց պաշտոնյաների կողմից՝ քաղաքական գիտակցության բարձր դրսևորում էր։  Բակո Սահակյանը իր նշանակումներով  ամրապնդում է բարեփոխումները և ինքն է դառնում դրանց կառավարողը:»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը