Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերի» անդամ Տիգրան Սարգսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

Հասարակություն
70336_fb

Քիչ առաջ, «Սասնա ծռերի» գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց ստորագրությամբ ազատ արձակել Սասնա Ծռեր խմբի անդամ Տիգրան Սարգսյանին։ Խափանման միջոցը փոխելու միջնորդություն դատարան ներկայացրել էին նրա պաշտպաններ Գրիշա Բալասանյանը և Անուշ Մխիթարյանը։ Ի դեպ, այսօր դատավորի ներս մտնելուց, «Սասնա Ծռերի» բոլոր անդամները ոտքի էին կանգնել, բացի Աշոտ Պետրոսյանից։ Դատավորը որոշեց նրա նկատմամբ սանկցիա կիրառել և մեկ ժամով հեռացնել նիստերի դահլիճից։ Նշենք, որ «Սասնա Ծռերի» անդամները նախորդ նիստին դատավորին խոսք էին տվել, որ եթե նա ազատ արձակի Մանվել Աթոյանին, ապա պատրաստ են բոլոր նիստերին դատավորի ներս մտնելուց ոտքի կանգնել։