Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պալատական կառույցը զբոսաշրջային վայր կարող է դառնալ, բայց չկա ավտոկայանատեղի և սանհանգույց (տեսանյութ)

Հասարակություն
san

Աղձքի հայոց արքաների հուշահամալիրը եզակի է ամբողջ Մերձավոր Արեւելքում։ Այնտեղ պեղումները սկսվել են 2015-ին եւ արդյունքում հայտնաբերվել են վաղ միջնադարի եզակի պատկերազարդ տապահաքար և պալատական կառույց, ասում է Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը: 

«Պալատական կառույցը ունի  30մ երկարություն եւ 15 մ լայնություն, իսկ պատի բարձրությունը 2.5-3 մետր է։ Հայտնաբերված տապանաքարերը խորհրդանշում են վաղ միջնադարյան գերեզմանոց եւ այստեղ թաղված են հայոց արքաները եւ  հոգեւոր տերերը»։ 

Հնագետը դժվարացավ ասել, թե որ արքաները կամ բարձր դասի ներկայացուցիչների աճյուններն են այստեղ ամփոփված։

«Դա պարզելու համար մեծ ֆինանսական միջոցներ են հարկավոր՝ միջազգային փորձագետներ, մարդաբաններ, ԴՆԹ թեստեր»,-ասում է Հակոբ Սիմոնյանը։

Հնագետը փաստում է՝ 15 տապանաքար կա հայտնաբերված եւ դրանց վրա կան մեսրոպատառ արձանագրություններ։   Իսկ խաչի պատկերով տապանաքարը վկայում է, որ այստեղ բարձրաստիճան մեկն է թաղված։

«Պեղումները շարունակվելու են նաեւ այս տարի,  նախատեսվում է պեղել պալատական կառույցի ստորին շերտը։ Աշխատանքներն իրականացնելու համար կառավարությունը 15մլն դրամ է տրամադրել»։

Սա կարող է շատ լավ զբոսաշրջային վայր կարող է դառնալ, բայց նույնիսկ ավտոկայանատեղի, սանհանգույց չկա, մտահոգված է Հակոբ Սիմոնյանը։ Նա հույս հայտնեց, որ ներդրում կարվի, որից հետո կլինի տեսանելի արդյունք, նույնիսկ տեղի գյուղերի բնակիչներն իրենց բարիքները կվաճառեն զբոսաշրջիկներին։