Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զբոսանք Երևանում՝ աուտիզմ ունեցող երեխաների համար

Հասարակություն
001-2

Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղով զբոսանք էր կազմակերպվել «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի աուտիզմով հիվանդ շուրջ 30 երեխաների համար: Երեխաները և նրանց ուղեկցող 20 մասնագետները  երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսով շրջայց են կատարել  մայրաքաղաքով, ծանոթացել նրա տեսարժան վայրերին, պատմությանն ու ճարտարապետությանը: Նշենք, որ նմանատիպ սոցիալական ծրագրերի միջոցով Երևանի քաղաքապետարանը ձգտում է իր նպաստը բերել առողջական խնդիրներով երեխաների հանրությանն ինտեգրվելուն: