Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. «Նոր Հայաստան, նոր Հայրապետ». Բողոքի ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
Untitlgffged

Այսօր  ժամը  18։30-ին Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում՝ կաթողիկոսի երևանյան նստավայրի դիմաց բողոքի ակցիա  է  հրավիրվել։ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամները պահանջում են Գարեգին  Բ կաթողիկոսի հրաժարականը, ինչպես նաև կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում Հայաստանում։ Մինչ այդ Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր կայանալիք ցույցի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել հունիսի 7-ին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալու իր և եպիսկոպոսաց հետ։ Հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը,- տեղեկացնում է  Մայր Աթոռի տեղեկատվական  համակարգը։ Հիշեցնենք, որ  Մայր Աթոռի միաբանական ժողովը եւս  արձագանքել է բողոքի կոչերին։  «Ցավալի է, որ բողոքի հիշյալ գործընթացին խթանում են որոշ անհատներ, ովքեր իրենց անձնական շահերից ելնելով փորձում են ստվերել ամենքիս համար գնահատելի և կենսական նշանակություն ունեցող այս ավանդը` խաթարելով սուրբ Եկեղեցու աղոթական կյանքը և գայթակղություն դառնալով բարեմիտ հավատացյալների համար: Առավել ևս ցավում ենք, որ հանդես են գալիս նաև անձեր, ովքեր ժամանակին հնարավորություն ունեին իրենց ծառայության մեջ բարձրաձայնելու ու նպաստելու խնդիրների լուծմանը», - ասված է հայտարարությունում: ------------------------------- Նախատեսված ակցիան սկսվեց ճիշտ ժամին. «Իմ առջև կանգնած է մարդ, որը զուրկ է հավատքից». հոգևորականները պահանջում են կաթողիկոսի հրաժարականը «Նոր Հայաստան, նոր հայրապետ» կարգախոսով Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքված հոգևորականները պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: Հայր Կորյունի խոսքով վեհափահի հրաժարականը պահանջողների թիվը կմեծանա և եկեղեցին կունենա ազգասեր ու ժողովրդասեր հայրապետ. «Սարդարապատում մեր սիրելի վարչապետն ինչ սեր ու հարգանք էր ստանում և այդ ֆոնի վրա տեսանք մեր հայրապետին, որը շատ խղճուկ տեսք ուներ, դա մեծ ցավ էր ինձ համար, իմ խորին համոզմամբ իմ առջև կանգնած է մարդ, որը զուրկ է հավատքից»,- ասում է հոգևորականը: Հայր Կորյունի կարծիքով Գարեգին Բ-ն մաս է կազմում այն համակարգի, որի դեմ պայքարում ժողովուրդը հաղթեց. «Այդ համակարգից դեռ վերջնականապես չենք ազատվել»: «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձառնության անդամները վաղը ժամը մեկին Էջմիածնում կհանդիպեն Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ իրենց պահանջները ներկայացնելու և եթե վեհափառը հրաժարական չտա կշարունական ակցիաներ իրականացնել: