Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս տարի ամենածանրն է բուհերի համար, ընդունվողների թիվը շատ փոքր է. նախարար (տեսանյութ)

Հասարակություն
Untitled2

Քաղաքական որոշակի ենթատեքստ կա Արարատյան բակալավրիատում ԿԳՆ-ի սկսած մոնիթորինգի նկատմամբ «Այբ» հիմնադրամի ղեկավարների, մասնավորապես Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական տեր Մեսրոպ քահանա Արամյանի մեղադրանքներում. «Մարդիկ քաղաքական ոլորտում կորցրել են իշխանությունը եւ բնական է, որ նման արձագանքներ լինեն: Կրթության քաղաքական ոլորտում կորցրել են ազդեցությունը, որը ունեցել են օլիգարխների մակարդակների ազդեցություն ու հիմա այդպիսի արձագանքը բնական է»,- ասում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Բացի այդ, նախարարը մտահոգիչ է համարում այս տարվա շրջանավարտների քանակը՝ մոտ 10 հազար շրջանավարտ. «Այս տարի ամենածանրն է բուհերի համար, թիվը շատ փոքր է նախորդ տարվա համեմատ, որոշ բուհերի կտրվածքով՝ մոտավորապես 30-35 տոկոս: Թափուր տեղեր շատ կլինեն եւ այս խնդիրը վեց տարի շարունակ հետապնդելու է բուհերին, քանի որ մինչեւ այս ընդունվող կուրսն ավարտի՝ մագիստրատուրան էլ հաշվի առած, կլինեն հաստիքների կրճատումներ»: