Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորենացիի դեպքերով դատապարտվածն ազատ արձակվեց

Հասարակություն
dat

Խորենացիի դեպքերով դատապարտված Արսեն Մկրտումյանն այսօր պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը, արտագնա նիստը տեղի է ունեցել «Սեւան» ՔԿՀ-ում: Դատավորը որոշել է բավարարել պաշտպանական կողմի բողոքը: Անկախ հանձնաժողովը մերժել էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակելը: Արսեն Մկրտումյանը մեղավոր էր ճանաչվել 2016 թ Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման։