Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գևորգ Կոստանյանը չի պատրաստվում դուրս գալ խմբակցությունից (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled3

Սամվել Ալեքսանյանի՝ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալով 105 պատգամավորից բաղկացած ԱԺ-ում քաղաքական այս ուժը դարձավ փոքրամասնություն՝ 58 անդամից դարձավ 52: Ըստ շրջանառվող լուրերի՝ դուրս եկողներ էլի կլինեն, հիմնականում գործարար պատգամավորներից. «Բարոյական կողմին իմ գործընկերների չանդրադառնամ, բայց ես, եթե կուսակցական լինեի ու խմբակցության կազմը լքեի, անկեղծորեն եմ ասում՝ ես մանդատս անմիջապես վայր կդնեի մի պատճառով, որ ԱԺ-ում դու հայտնվել ես այդ կուսակցության քվոտայով, այդ թվում՝ ռեյտինգային կարգով: Հիմա կարող են ասել՝ կուսակցությունն է իմ անձնական արժանիքների պատճառով այդքան ձայն հավաքել, իսկ կուսակցությունը կարող է ասել՝ գիտես ինչ կա՝ ավելի արժանավոր անհատներ եւս կային, այն հանգամանքը, որ դու այս կուսակցությունից էիր, դրա համար դու այդքան ձայն հավաքեցիր, այսինքն՝ վեճը կարող է լինել երկկողմանի ու ընդմիշտ»,- ասում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: