Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե Նիկոլ Փաշինյանն այլ ծրագիր ներկայացներ, դա կընկալվեր ավանտյուրա. Ա. Բլեյան (տեսանյութ)

Հասարակություն
bleyan

Կառավարության ծրագիրը մեկ տարվա համար է եւ այն որպես այդպիսին ծրագիր անվանել չի կարելի, ասում է  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։  «Հաշվի պետք է առնել, որ 2018 թվականի բյուջեն արդեն սահմանված է եւ տարվա կեսից անցում անել այլ մոտեցումների, սխալ կլիներ: Այս ծրագրում թվեր չկան եւ լավ է, եթե լինեին, ես անլուրջ կվերաբերվեի ծրագրին։ Եթե Նիկոլ Փաշինյանն այլ ծրագիր ներկայացներ, դա կընկալվեր ավանտյուրա» ։ Ըստ Աշոտ Բլեյանի, հանրակրթության  թիվ մեկ խնդիրը համընդհանուր ներառական կրթության սահմանումն է։ «Մեզ մոտ բոլորն ապրում են իրար հետ, մի տան մեջ:  Մեր հասարակության ողբերգությունն այն է, որ քաղաքապետն այլ կյանքով է ապրում, Սամվել Ալեքսայնանը, Ռուբեն Վարդանյանը՝ առավել ևս։ Նրանք երբեք մեզ հետ չեն հանդիպել, իրենց մեքենայից  չեն իջել: Ներառական ասելով նկատի ունեմ, որ բոլորը կարող են միասին սովորել»: Վերջին զանգի օրը Դիլիջանի դպրոց այցելելը  Նիկոլ Փաշինյանի կողմից սխալ էր, ասում է Աշոտ Բլեյանը: «Այդ դպրոցը բրենդ չի, դա հայաստանյան դպրոց չի, Հայաստանում չի ստեղծվել : Մեր դպրոցն է հայաստանյան՝ իր բոլոր թերություններով հանդերձ: Դիլիջանի դպրոցը միջազգային ծրագիր է: Ռուբեն Վարդանյանն իր բիզնես ծրագիրն է իրականացնում, մենք 1400 դպրոց ունենք: Կա Շուշան Փաշինյան, որը թույլ չի տա, որ իր հայրը երկրորդ անգամ այդ սխալն անի: Մեր Նիկոլն ա, եթե սխալը մեթոդի մեջ չի, ապա դա մեծ խնդիր չէ»: