Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարության ծրագրում մշակույթին վերաբերող տեքստը ոչ գիտակ մարդ է գրել» (տեսանյութ)

Հասարակություն
asulis-1-1

Պետք է իրատես լինել, այս կառավարության հիմնական խնդիրը  նախորդ կառավարության արատներից ազատվելն է։ Այս փուլը նախատեսված է նրա համար, որ կարողանանք կոռուպցիայից ազատվել, ասում է մշակութաբան Կարինե Հակոբյանը։

«Մեր երկրում տեղի է ունեցել ոչ միայն գաղափարական, այլև սոցիոմշակութային հեղափոխություն։ Աշխարհում քիչ ժողովուրդներ կան, որ ունեն այնպիսի մշակույթ, ինչպիսին ունենք մենք, ուստի ՀՀ-ում մշակույթի նախարարությունը պետք է դառնա գերակա նախարարություններից մեկը»։

Նկարիչ Հաղթանակ Շահումյանն անդրադառնալով կառավարության նոր ծրագրին՝ նշեց, որ այնտեղ մշակույթի հետ կապված կետ չկա։

«Զգացվում է,  որ ոչ գիտակ մարդ է գրել, ոչ պրոֆեսիոնալ ձեւակերպումներ կան։  Հնարավոր է, որ նախարարն ամեն ինչից տեղյակ չլինի, դրա համար պետք է գիտակ մարդկանցից խորհուրդ հարցնել»։

Պետք է արձանագրել, որ կոռուպցիան մտել է նաև մշակույթի, արվեստի մեջ, ասում է նկարիչը։

«Ես շատ կուզենայի, որ նոր իշխանությունները մտածեն այս մասին, ինչպես նաև կարևորեն այն փաստը, որ մշակույթի ոլորտում կան բաներ, որ սովետից ենք ժառանգել, բայց լավ բաներ են։ Դրանք պետք է պահպանել, ինչպես օրինակ միությունները՝ նկարիչների միություն, ճարտարապետների միություն։ Ահա այսպիսի խնդիրներին նոր ծրագրում թռուցիկ էին անդրադրադարձել»։