Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա Ծռերին» բերեցին դատարանի դահլիճ (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna5

Բավարարելով Սասնա ծռերի գործով պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը ամբաստանյալներին բերեցին նիստերի դահլիճ, նրանց նկատմամբ պատժամիջոց էր կիրառվել, որի համաձայն 10 ժամ չէին կարող մասնակցել նիստերին։ Հայտարսրություններով հանդես եկան Սասնա ծռերի անդամներ Վարուժան Ավետիսյանը և Պավլիկ Մանուկյանը՝ նշելով, որ դատավարությունը պետք է ընթանա կառուցողական միջավայրում։ Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ շեշտեց, որ  ողջ ընթացքում դատարանը փորձել է հենց այդպիսի միջավայր ապահովել։ Պաշտպան Մուշեղ Շուշանյանը ևս մեկ միջնորդություն ուներ, առաջարկեց փոխել իր պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոցը։ ԱԺ «ԵԼՔ» խմբակցություն պատգամավորները երաշխավորել են, որ ամբաստանյալը պարտաճանաչ կներկայանա, նիստերին և չի խոչընդոտի դատավարության ընթացքին։ Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ նշեց, որ այսպիսի դեպքերում հատուկ ընթացակարգ կա, որից հետո նոր կարող են անցնել քննարկման։ Այժմ ընդմիջում է հայտարարված։