Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Գևորգ Սաֆարյանի ազատ արձակման հարցը հետաձգվեց (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-3

15.10  Խորհրդակցական սենյակից վերադառնալով  դատավորները որոշեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու հարցը հետաձգել: Սաֆարյանը կշարունակի մնալ անազատության մեջ: Նույն պատճառաբանությամբ հետաձգվեց նաև Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոխելու հարցը։  Նա նույնպես առայժմ կմնա կալանավայրում։ Ներսես Պողոսյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ այսօրվանից հացադուլ է սկսում։  Դատական նիստը շարունակվում է:  ..................... Քիչ առաջ Վերաքննիչ դատարանում Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց դատարանին։ Իսկ այն մերժելու դեպքում ներկայացրեց ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Հայկ Կոնջորյանի անձնական երաշխավորագրերը և մուծված  մլն դրամ գումարի անդորրագիրը։ Դատախազը չառարկեց միջնորդության դեմ, ասելով որ երկրում իրադրություն է փոխվել, և վերջին իրադարձություններից հետո Գևորգ Սաֆարյանը պակաս վտանգավոր է հասարակության համար։ Դատախազի խոսքերը Գևորգ Սաֆարյանը հակադարձեց, նշելով, որ ինքը երբեք էլ վտանգավոր չի եղել հասարակության համար. «Ինչ ուզել, ասել եմ, ինչ արել եմ, լավ եմ արել»։ Իսկ Ժիրայր Սեֆիլյանը ավելացրեց՝  «գլխավոր վտանգավորին արդեն հեռացրել են»։  Այս պահին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշում կայացնելու համար։