Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական «Աղորիքը» կարտահանվի Միացյալ Նահանգներ

Հասարակություն
aroriq

Բիզնես Արմենիայի աջակցությամբ «Ս Ընդ Ս» ընկերությունը արտահանման նախնական պատվեր է ստացել ամերիկյան դիստրիբյուտորից։ Ընկերությունը ներկայացնում է «Աղորիք» ապրանքանիշը, որի ներքո արտադրվում են մակարոնեղեն և ոչ ալկոհոլային ըմպելիքներ։ «Աղորիք» ապրանքանիշով Միացյալ Նահանգներ կարտահանվեն մակարոնեղենի հայկական ավանդական տեսակներ (արիշտա, թաթարբորակի), բոված մակարոնեղեն։ «Դեպի Միացյալ Նահանգներ արտահանումների գործընթացում Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայաստանյան սննդամթերք արտադրողների և ՏՏ ընկերությունների խնդիրները հավաքագրվել և ներկայացվել են Հայաստան-ԱՄՆ Առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստում, որին հետևել են մի շարք ընկերությունների բանակցությունները ամերիկյան դիստրիբյուտորների հետ ու արտահանման գործարքներ կնքել»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանողների աջակցության բաժնի կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։ «AAA Food» դիստրիբյուտորական ընկերության հետ պայամանագիր է կնքվել, որը ստանձնել է «Աղորիք» ապրանքանիշի ներկայացուցչի պարտականությունները Միացյալ Նահանգներում։ «ԱՄՆ այցի ընթացքում հանդիպումներ ենք ունեցել տարբեր դիստրիբյուտորների հետ և նախնական խմբաքանակների արտահանման պայմանավորվածություններ ձեռք բերել։ Ներկայում աշխատում ենք փաստաթղթավորման և բեռնափոխադրումների կազմակերպման հարցերի շուրջ, որի ընթացքում նույնպես ստանում ենք Բիզնես Արմենիայի աջակցությունը»,- նշել է «Ս Ընդ Ս» ընկերության գործադիր տնօրեն Սուրեն Ասրիյանը։ Առաջին, փորձնական խմբաքանակը կարտահանվի շուրջ 2 ամսից, իսկ հիմնական արտահանումը տեղի կունենա 2019 թվականից։ Հանրային կապերի թիմ