Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորներները երաշխավորագիր են ստորագրել Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու համար (տեսանյութ)

Հասարակություն
gevorg-safaryan

Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը երաշխավորագիր են ստորագրել Սեֆիլյանի և «տոնածառի» գործով 5,5 տարի ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը. «Քիչ առաջ ես և ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը ստորագրեցինք երաշխավորություն` Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Հուսանք` արդեն այսօր Գևորգը կլինի ազատության մեջ»: