Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարության ծրագրի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է». քննարկում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հարցազրույց Քաղաքականություն
Region-Cpopapffture-439x265

Հունիսի 7-ին Ազգային ժողովում կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: 2000 թվականից հետո առաջին անգամ կառավարության ծրագիր ներկայացնող ուժը փոխվել է, ՀՀԿ-ն չէ: Հայաստանյան քաղաքական կյանքում անսովոր այս իրավիճակը ստեղծվեց մայիսի 8-ին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, ինչի արդյունքում խորհրդարանական փոքրամասնությունը ձևավորեց կառավարություն, իսկ մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին: Ինչպես են անդրադարձել այս իրողությունները նոր կառավարության ծրագրի բովանդակության, ինչպես կանդրադառնան  դրա իրականացման վրա: Թեմայի շուրջ Մարիամ Բարսեղյանը զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ: