Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այդ գործին ես լծվում եմ մաքուր խղճով և մաքուր ձեռքերով». Լոռու մարզպետ (տեսանյութ)

Մարզեր
iiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական առաջին այցով եղել է Լոռու մարզում՝ նորանշանակ մարզպետ, ԲՀԿ-ական Հրանտ Մարգարյանին ներկայացնելու: Նախարարը նշել է, որ նոր կառավարությունը նոր մոտեցումներ է որդեգրել տարածքների համաչափ զարգացման առումով, անելիքների թվում է համայնքային զարգացման ծրագրերի ներկայացումը և բաց աշխատելաոճը: Սուրեն Պապիկյանն առանձնակի անդրադարձել է համայնքներում օտարվող հողերի առաջիկայում գործարկվելիք օն-լայն հարթակին, ինչը ևս կնպաստի թափանցիկ աշխատանքին: Նախարարի աչքից չի վրիպել նաև դահլիճում ներկա համայնքապետերի շարքերում կանանց սակավությունը: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում նաև փոփոխություններ կարձանագրվեն այդ մասով: Նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, ևս վստահեցրել է, որ աշխատելու է բաց ու հաշվետու: