Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակի մարզպետը պաշտոնապես ներկայացվեց (տեսանյութ)

Մարզեր
1528128829_hexine-marzpet

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին: Վերջինս թվով 9-րդ գործիչն է, որը կշարունակի ղեկավարել մարզը: Հանդիպմանը ներկա են գտնվել համայնքի ղեկավարները, ուժային կառույցների ներկայացուցիչները: Սուրեն Պապիկյանը հորդորել է աշխատել բաց ու թափանցիկ, գործել ազնիվ ու մշակել ծրագրեր՝ համայնքների զարգացման ուղղությամբ: Շիրակի նորանշանակ մարզպետին նախարարը կոչ է արել ականջալուր լինել շիրակցու յուրաքանչյուր խնդրին: