Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանն ընդունեց Կալիֆոռնիայի ավագ դպրոցի հայ սաներին

Քաղաքականություն
nkar-1

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր նստավայրում ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաներին: Դպրոցի աշակերտներն առաջին անգամ չէին Հայաստանում, սակայն, ի տարբերություն նախորդ այցերի, այս անգամ չէին եկել պարզապես զբոսնելու։ Երկշաբաթյա այցի շրջանակներում նրանք կամավորական աշխատանքներ են կատարել հայաստանյան տարբեր հաստատություններում։ «2 շաբաթվա ընթացքում մենք տեսանք, թե ինչպես է կյանքը Լոս Անջելեսից դուրս։ Ինչպես են մարդիկ այստեղ ապրում, վերաբերում աշխատանքին»,- նշեց աշակերտներից մեկը։ Նրանցից շատերը մտահոգված էին Հայաստանի բնակչության սոցիալական պայմաններով և նախագահին ուղղված հարցերը դրան էին վերաբերում։ Աշակերտները ցանկություն հայտնեցին կրկին Հայաստան այցելելու։ Հանդիպման ավարտին նախագահը Մանուկյան-Դեմիրճյան դպրոցին է նվիրել Սամվել Գասպարյանի «Հայաստանի հրաշալիքներ» գիրքը: