Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համակարգում կադրային փոփոխություններն անհրաժեշտություն են. նախարար (տեսանյութ)

Հասարակություն
arsen-torosyan

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է համակարգում կադրային որոշ փոփոխությունների շուրջ առաջացած աղմուկին։   Նախարարը տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հայտարարել է, որ համակարգում կադրային փոփոխություններն անհրաժեշտություն են։ «Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենին առաջարկել եմ գալ ինձ խորհրդական, ինչը նշանակում էր, որ նա պետք է ազատվեր նախկին պաշտոնից։ Ի դեպ, առաջարկել եմ խորհրդական հիմա`ապագայում ավելի բարձր պաշտոնի անցնելու նպատակով։ Նույնիսկ նախարարի տեղակալի մասին էր խոսքը։ Ու նա, կարծես թե համաձայնել էր, բայց այն ինչ տեղի ունեցավ հետո, շատ հետաքրքիր էր, վարակիչ ստատուսները շատ հուզիչ էին»,– ասում է նախարարը։