Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերենա Ուիլյամս – Մարիա Շարապովա. ամենասկզբունքային հակամարտությունը

Սպորտ
a1tenis-woman-1

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում այսօր տեղի կունենա կանանց թենիսի ամենասկզբունքային հակամարտությունը: Սերենա Ուիլյամսը 1/8 եզրափակիչ փուլում կհանդիպի Մարիա Շարապովայի հետ: Իսկ ինչո՞վ է սկզբունքային այդ հանդիպումը: Նախ՝ նրանք ներկայումս աշխարհի ամենահայտնի թենիսիստուհիներն են համարվում: Երկուսն էլ ունեն հավատարիմ երկրպագուների մեծ բանակ: Նրանց բոլոր հանդիպումներն էլ գտնվում են ԶԼՄ-ների եւ մարզասերների ուշադրության կենտրոնում: Սակայն այս հանդիպումն առաջին հերթին սկզբունքային է նրանով, որ Մարիա Շարապովան 2004 թվականի սկսած չի կարողանում գոնե մեկ անգամ հաղթել Սերենա Ուիլյամսին: Ռուսաստանցի թենսիստուհու այդ պարտությունների շարքն արդեն հասել է 18-ի: Դա նշանակում է, որ նա մրցաշարերում հաղթում է միայն այն դեպքում, երբ այդ ճանապարհին չի հանդիպում ամերիկուհու հետ: Բացառություն է կազմել միայն 2004 թվականի Ուիմբլդոնը, երբ 17-ամյա Մարիա Շարապովան եզրափակիչում անսպասելի պարտության էր մատնել 22-ամյա Սերենա Ուիլյամսին: Հավելենք, որ Ֆրանսիայի բաց առաջնությունում թենիսիստուհիների ուղիները միայն մեկ անգամ է հատվել: Նրանց երկրորդ հակամարտությունը «Ռոլան Գարոսի» ավազոտ կորտում կկայանա այսօր, ժամը 17:00-ին: Բուքմեյքերները հավատում են Սերենա Ուիլյամսի հաղթանակին՝ 1,66 գործակից: Մարիա Շարապովայի շանսերը դրանք գնահատել են 2,20 գործակիցով: