Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն մի փոքրիկ ճայթյուն միանգամից դարձնում եք մեծ պայթյուն. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
davit-sanasaryan-nax-n89535-1

Եթե ամեն ինչ մատի մեկ շարժումով լուծվեր, կնշանակեր, որ մենք ոչ թե իրական աշխարհում ենք, այլ հեքիաթային մե հրաշք միջավայրում: Իր ֆբ-յան էջում գրառում է արել ՀՀ Պետական վերահսկողության ծառայության նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանը: «Սիրելիներ ջան, զարմանում եմ, որ ամեն մի փոքրիկ ճայթյուն միանգամից դարձնում եք մեծ պայթյուն։ Ուզում եմ մի բան հստակ իմանանք, որ ԱԺ մեծամասնություն, դատախազություն, դատավորներ, քննչական կոմիտե, ՀՔԾ, ինչպես նաև մի քանի «անկախ» մարմիններ դեռ նախորդ իշխանության մնացորդներն են։ Իսկ դա նշանակում է, որ դեռ լուրջ պայքար է սպասվում։ Եթե ամեն ինչ մատի մեկ շարժումով լուծվեր, կնշանակեր, որ մենք ոչ թե իրական աշխարհում ենք, այլ հեքիաթային մե հրաշք միջավայրում։

Մարցինովսկին կյանքի համար մի լավ խորհուրդ ունի. «Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միեւնույն է, թե ինչքան է նրա երկարությունը»: Իհարկե չեմ ասում լռել, ընդհակառակը, ասում եմ եկեք չթողենք որ մնացորդները երկրում դերակատարութուն ունենան։ Բայց էնպես չի, որ մենք ձեռքներս ծալած նստել ենք ու ասում ենք ինչ լինում է թող լինի։ Օրինակ իմ ղեկավարած պետական վերահսկողական ծառայությունը առաջիկայում իր ողջ լիազորություններով անցնելու է գործի ու վստահ եմ, որ կտեսնեք լուրջ արդյունքներ։ Մեզ բոլորիս համբերություն, վճռականություն, ուժ ու հաղթանակ։ Սիրում եմ բոլորիդ, հատկապես՝ արդարության ծարավ մարտիկներիդ»,- գրել է Դավիթ Սանասարյանը: