Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոսկե Դելֆին»-ից մեր մասնակիցները վերադարձան Գրան պրիով (տեսանյութ)

Մշակույթ
paraton2

Բաթումում արդեն 18-րդ անգամ անցկացվող «Ոսկե Դելֆին» մրցույթ-փառատոնից Երևանի քաղաքապետարանի  Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի պատվիրակության բոլոր մասնակիցները վերադարձան հաղթանակած։ Մանկական ֆիլհարմոնիայի  «Սոլո» ստուդիան, Եղվարդի «Արար» ազգային երգի-պարի խումբը և  Նոր Գեղիի «Գոռ» վոկալ ստուդիան ստացան ամենաբարձր մրցանակը՝ Գրան պրին։ Մանկական ֆիլհարմոնիայի պատվիրակությունը 12-րդ անգամ է մասնակցում այս հեղինակավոր մրցույթ-փառատոնին և արդեն վետերանների համբավ ունի։ «Մասնակիցների ընտրությանը մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում,- ասում է մանկական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն Ալլա Նալբանդյանը։ - և արդյունքները, կարծում եմ դրա վկայությունն են»։ «Գոռ» վոկալ ստուդիան հինգ տարի առաջ է հիմնադրվել և արդեն մրցույթների է մասնակցել ու մրցանակներ շահել։ Ստուդիայի գեղարվեստական ղեկավար Գոռ  Մեցոյանի խոսքով, երաժշտությունն ունի իր լեզուն և տարբեր ազգության երեխաների միջև շփումը հենց այս լեզվով էր, շատ ջերմ էր։ «Արար» խմբի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանը  համոզված է, որ ազգային երգի ուսուցումն է ամուր կապում երեխաներին իրենց հողին։