Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամսական 900.000 դոլար հարկ եմ վճարում,  էլ ստուգելը ո՞րն է. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Տնտեսություն
Untitled

«Մեր երկրում իշխանափոխություն եղավ, բայց լրատվամիջոցների մտածելակերպի փոփոխություն տեղի չունեցավ։ Ծառուկյանին ստուգել են, ստուգում են, մեր դռները միշտ բաց են: Լրատվամիջոցներին լսելով, թվում է, որ Ծառուկյանը մենաշնորհային դիրքում է կամ արհեստական հարստացող է: Եթե դրսից գումարեր չստանամ, իմ բիզնեսը բանկրոտի կգնար», ասում է ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաեւ ԱԱԾ հայտարարությանը։ «Ամսական 900.000 դոլար հարկ եմ վճարում, էլ ստուգելը ո՞րն է: ԱԱԾ-ի մոտ բոլոր պապկաները դրված ա, ով ինչով է զբաղվել, եւ ինչ կեղծիքներ կամ թալան է իրականացրել: Ես որեւէ խնդիր չունեմ, առաջինը թող ինձնից սկսեն»,-ասաց Ծառուկյանը: https://youtu.be/RWKrt84MgbU https://youtu.be/5oinOPnIbus