Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրպետկոմի նախագահը հրաժարական տվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
jur-1

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը կառավարության նիստից հետո հայտարարեց իր հրաժականի մասին.  «Չեմ պատկերացնում իմ աշխատանքը նոր կառավարության հետ, ինձ այլ տեղ եմ պատկերացնում՝ մասնավոր սեկտորում»,- ասաց նա: Արսեն Հարությունյանն անդրադարձավ նաեւ «Ժամանակ» օրաթերթի տարածած այն տեղեկությանը, թե Սեւանա լճից մարտ-ապրիլ ամիսներին ապօրինաբար բաց է թողնվել 13 մլն խմ ջուր, ինչի արդյունքում նրա կողմից յուրացվել է 13 մլն դոլար: Արսեն Հարությունյանը հորդորեց օրաթերթին ներողություն խնդրել եւ հերքում տպել, հակառակ դեպքում հարցը կլուծվի դատական կարգով: