Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետականը պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների հարցը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-codsdsllage

Հանրապետականը պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների հարցը, այս մասին ՀՀԿ խորհրդի նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Դավիթ Հարությունյանը, կուսակցությունը նաև պատրաստակամ է քննարկել նաև ընտրական օրենսգրքում փոփոխությունների հարցը։ «Խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին: Սա է պահանջում թե՛ ժողովրդավարական մոտեցումը, թե՛ մեզանում ձևավորված ավանդույթը: Առայժմ մենք նման հրավեր չենք ստացել»,-ասել է Դավիթ Հարությունյանը: Նա նշել է, որ ՀՀԿ-ն ողջունում է Նիկոլ Փաշինյանի առաջարկած մի քանի դրույթներ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: «Մենք ողջունում են Նիկոլ Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմ ներդնելով, օրինակ՝ մատնահետքերի մեկ միասնական առցանց բազա ստեղծելը:  Մենք համարում ենք, որ սա օգտակար առաջարկություն է, և մենք պատրաստ ենք մասնակցել քննարկմանը՝ պաշտպանելով այս դրույթը»,-ասաց Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ պատրաստ են պաշտպանել նրա արտահայտած մեկ այլ դրույթ, համաձայն որի, պետք է ապահովի ցուցակների մոբիլությունը, երբ ավտոմատ արգելափակվում է քաղաքացու ընտրելու իրավունքը` նրա կողմից պետական սահմանն անցնելուն պես: «Ինչ վերաբերում է այսպես կոչված ռեյտինգային համակարգին, մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ այդ համակարգը շատ օգտակար է»,-ասաց Դավիթ Հարությունյանը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ անդրադառնալով կառավարության ծրագրի ազգային ժողով ներկայացման հարցին հայտնեց, որ հանրապետականը ժխտողական մոտեցում չի ցուցաբերի և որ տրամաբանական է նոր կառավարության ծրագրի ընդունումը։ Իսկ ինչ վերաբերվում է Մասիսի քաղաքապետի ձեռբակալմանը Շարմազանովն ասաց՝ կա անմեղության կանխավարկած և դա պետք է հարգվի։