Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ նշանը չեմ կպցրել, խաչ եմ կպցրել». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
rNPg4sZU4AY

Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ՝ պատգամավոր Վարդան Ղուկասյանը չի վախենում ԱԱԾ ստուգումներից, քանի որ իր հարստության մասին հրապարակումները շինծու են: «Ես մաքուր եմ, պարզ եմ, շիտակ եմ, եւ եթե մեկի հետ էլ ընկերություն եմ անում, չեմ դավաճանում: Ես վախենալու մի բան անում՝ ահեղ դատաստանին դատաստանի առջեւ կանգնեմ: Գալիս է, հասնում է այն ժամանակը, երբ ասում է՝ ապերախտ աշխարհ, որ հզոր ոսկին դարձնում է գողին ազնիվ բարեպաշտ, տգետին՝ հանճար, տգեղին՝ չքնաղ, վախկոտին՝ կտրիճ, իսկ պոռնիկին՝ կույս-Ավետիք Իսահակյան»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:      Նրան հիշեցրին, որ ժամանակին նա եռանդով կոչ էր անում ընտրել Սերժ Սարգսյանին, մինչդեռ քաղաքացիական անհնազանդության օրերին փութաջանորեն հանդես էր գալիս՝ քայլ արա, մերժիր Սերժին կարգախոսով: Վարդան Ղուկասյանը հայտարարեց՝ նման կոչեր անելու համար կաշկանդված չէ, ինքը երբեք էլ ՀՀԿ-ական չի եղել. «ՀՀԿ համագումարներին ես ընդհանրապես նշանը չեմ կպցրել, խաչ եմ կպցրել, երբ դուք ասում էիք՝ էս դուք վերին արտի ցորենն եք, պարոն Ղուկասյան, ես ասում էի՝ խաչը պահապան լինի բոլորիս՝ եւ ՀՀԿ-ին, եւ մեզ բոլորիս: 2007թ., երբ ես խփվեցի, ես պետք է քաղաքական մի ինչոր հենարան ունենայի, որովհետեւ այդ ժամանակ այդպես էր, կուսակցությունները խեղդում էին քաղաքապետերին, չէին թողնում աշխատել, ես ստիպված մտել եմ կուսակցություն՝ չուզենալով... իրենք են նախ առաջարկել»:             Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը չի կիսում այն կարծիքները, թե քաղաքապետարանում տարիներ շարունակ անարդյունավետ ծախսեր են եղել, ու ԱԱԾ-ն անելիք ունի այստեղ. «ԱԱԾ իրավունքն է անցկացնելու այդ ուսումնասիրությունները, դրանց արդյունքներում կերեւան՝ կան մտհոգիչ խնդիրներ, թե ոչ: Երեւանի քաղաքապետարանի մասով հայտնված չէ նման ուսումնասիրությունների մասին»:               Նա վստահեցնում է՝ թե ինքը, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը զերծ ենք կոռուպցիոն սկանդալներից. «Եղել ենք, կանք եւ մնալու ենք եւ օրինականության, եւ կոռուպցիոն բացահայտումների, եւ ձեր ասած՝ թայֆաբազությունների եւ օրինազանցությունը բացառելու ուղղությամբ: Դա է մեր աշխատանքի սկզբունքը: Եւ ես ինձ կհամարեմ ամենաերջանիկ մարդն ու հայը, մեկ այս ամենը իրողություն տեսնելու համար»:             Ինչ վերաբերում է քաղաքացիական անհնազանդության օրերին թե քաղաքապետարանի, թե Ավան վարչական համայնքի աշխատակիցների՝ աշխատանքային ժամերին բռնություններ իրականացնելուն, Կամո Արեյանի հավաստիացմամբ՝ ինքը տեղյակ չէ, դա իրավապահ մարմինների խնդիրն է: