Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում տղա երեխաների 52 %-ը ենթարկվում է բուլլինգի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
erexaner

Ըստ 2015 թվականին արված հետազոտությունների՝ Հայաստանում տղա երեխաների շրջանում 52 %-ը ենթարկվում է բուլլինգի, այսինքն՝ ֆիզիկական կամ հոգեբանական բռնության (ծաղրանք, նվաստացում)։   «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության դեմ պայքարի հնգամյա հանրային արշավի անդամ կազմակերպության անդամները շեշտում են, որ  բռնությունը ամեն տեղ է՝ դպրոցում, տանը, բակում։ «Բռնության տեսակները տարբեր են։ Դրանցից է նաև բուլլինգը։ Սա երեխաների միջև եղած բռնություն է, որը անտեսված է»,- նշում է Վորլդ Վիժն Հայաստանի երեխաների պաշտպանության ու կրթական ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը։ Բուլլինգը բաժանվում է մի քանի տարատեսակների. ֆիզիկական բուլլինգ՝ հարվածելու, ծեծի միջոցով, վերբալ, կամ հոգեբանական բուլլինգ՝ պիտակավորման, ծաղրական անունների միջոցով։ Բուլլինգի զոհ հիմնականում դառնում են հասարակության մեջ իրենց տեղը ոչ ամբողջությամբ գտած անձինք, կամ այն անձինք որոնք ունեն որոշակի  ֆիզիկական, արտաքին թերություններ՝ մեծ քիթ, տգեղ արտաքին, կաղ ոտք և այլն։ Աիդա Մուրադյանը նշում է, որ Բուլլինգի զոհ դառնալը շատ առումներով կապված է երեխաների դաստիարակությունից, ընտանեկան մթնոլորտից, որը նույնպես անդրադանում է երեխայի ինքնագնահատականի ձևավորման վրա։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը ավելացնում է, որ ուսուցիչների դերն ամենակարևորն է՝ երեխաների միջև բռնությունը կանխարգելելու համար։ «Խնդիրն այն է, որ երեխաները մտածում են, որ դա նորմալ երևույթ է, կարող են ծաղրի ենթարկել դիմացինին, իսկ բուլլինգի ենթարկվողը կարծում է, որ պետք է դիմանա»,- ասում է Վիկտորյա Օհանյանը։   Ավելին՝ տեսանյութում։