Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա Ծռերին» օժանդակողներից ևս մեկը ազատ կարձակվի (տեսանյութ)

Հասարակություն
sasna-crer-2

Քիչ առաջ, Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց փոխել «Սասնա Ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանի խափանման միջոցը կալանքը փոխվեց։ Դատավորը որոշեց կիրառել մեկ մլն. դրամի չափով գրավ, բավարարելով նրա պաշտպան Արա Ղարագյոզյանի միջնորդությունը։ Մանվել Աթոյանը ազատ կարձակվի այն ժամանակ, երբ կմուծի գրավը։