Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Վարդանյանի հերթական նվերը հունիսի 1-ի առթիվ (տեսանյութ)

Բիզնես
Kayqer1c1

Եվս մեկ օր՝ եվ երեխաների համար կբացվի օրացույցի ամենասիրելի էջը: Հունիսի մեկն ամռան առաջին եվ երեխաների պաշտպանության  օրն է: Տոն, որին անհամաբեր սպասում են բոլոր փոքրիկները, հատկապես մանկատների և հատուկ դպրոցների երեխաները: 365 օր, 24 ժամ ու ամեն վայրկյան՝ նրանք ունեն պատշպանության ու հոգատարության կարիք:  Կյանքի համար՝ իրենց պայքարում երեխաներն ավելի ուժեղ են դառնում, երբ հոգատար վերաբերմունք են ստանում: Հունիսի մեկին ընդառաջ՝ հանրապետության բոլոր մանկատներն ու բոլոր հատուկ դպրոցները  դիմավորել են իրենց մշտական հյուրերին:  «Գրանդ Քենդի» ընկերությունն ապահովում է այս երեխաների մանկության ևս մեկ հիշարժան դրվագ:  Մի քանի ժամ երեխաները պարել են, երգել, խաղացել եվ ուրախացել փափուկ հերոսների հետ: Քաղցրավենիքով բեռնված մեքենանների ուղղությունները տարբեր են՝ սկսած Երեվանից մինչեվ  հանրապետության հեռավոր քաղաքներ: Որպես բարի ավանդույթ՝ «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը տոն է դարձրել Երեւանի եւ մարզերի բոլոր մանկատներում բնակվող ու բոլոր հատուկ դպրոցներում սովորող երեխաների օրը: Բարերարը բոլոր մանկատներին, նվերներից բացի, տրամադրել է ընդհանուր առմամբ՝  20 մլն դրամ հրատապ կարիքները հոգալու համար: Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ աջակցություն է ստացել նաեվ արյունաբանական կենտրոնը: Արյան քաղցկեղ ունեցող երեխաներին առողջ մանկություն վերադարձնելու համար 10 մլն դրամ է հատկացվել: Մանրամասները` տեսանյութում: