Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Բագրատյան. Ինչո՞ւ (տեսանյութ)

Քաղաքականություն
dd3020fc8de7a253af66c6dbf4e1b1d2

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.  «1-2 օրից լրջագույն խոսակցություն կունենանք կառավարության ծրագրի շուրջ։ Մինչ այդ կուզենայի բարձրացնել առաջին հայացքից մանր թվացող, բայց իրականում կարևոր և հեշտ լուծելի մի քանի հարց։ 1. ՀՀ թռչող և ՀՀ-ից թռչող ուղևորատար օդանավերում պարտադիր պետք է լինեն հայերեն լեզվով հայտարարությունները։ Այսօր Կիևից-Երևան ուկրաինական МАУ ավիաընկերության օդանավում հաղորդումները ուկրաիներեն, անգլերեն և ռուսերեն էին։ Սա անթույլատրելի է։ Քաղավիացիայի վարչությունը պետք է զգուշացնի, շտկելու համար մի քանի օր տա և, չկատարելու դեպքում, տուգանի նման ավիաընկերություններին։ Այդ ի՞նչպես է, որ Austrian airlines-ը անում է, АЭРОФЛОТ-ն անում է, իսկ սրանք ոչ։  2. Զվարթնոց օդանավակայանը թռիչքները (մեկնում և ժամանում) պետք է հաղորդի հայերեն և այն երկրի լեզվով, որտեղից ժամանում է (մեկնում է) ինքնաթիռը։ 3. Անհասկանալի է Զվարթնոց ժամանած ուղևորների ավտոմեքենաներով սպասարկման կազմակերպման սխեման։ եթե ձեզ դիմավորում են մեքենայով, ապա պետք է պարտադիր գնան ավտոկանգառ։ Ընթացքից ձեզ չեն կարող վերցնել (այն դեպքերի համար, երբ դուք ժամանել եք ավելի շուտ, քան ձեզ դիմավորող մեքենան)։ Այլապես տուգանված եք։ Ժամանման սրահի դիմաց կանգառի հնարավորություն ունեն միայն տաքսիները։ Ի՞նչու»։