Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը արդարացվեց

Հասարակություն
marina

Քիչ առաջ, Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը արդարացրեց «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանին։ Նա մեղադրվում էր ուրիշի գույքն անհատույց շահադիտական դրդումներով յուրացնելու մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության, նա հափշտակել էր Կանադայի քաղաքացի Արփի Մերասի Նալբադյան 50 շենքում գտնվող բնակարանը և վաճառքից գոյացած 140 հազար ԱՄՆ դոլարը։ Մնացական Մարտիրոսյանը ճանաչեց և հռչակեց Մարինա Պողոսյանի անմեղությունը և վերացրեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը ստորագրությունը։ Ի դեպ,  դատավորը առանց քննության թողեց նաև Մարինա Պողոսյանի դեմ ներկայացված 57 մլն դրամի քաղհայցը։