Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՊԾ պետն ազատվել է պաշտոնից

Քաղաքականություն
ishxan

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հրաժարականի դիմում է գրել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրով՝ Իշխան Կարապետյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը՝ Իշխան Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետի որոշման տեքստում։