Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ. Aliq.ge

Պաշտոնական
aliq

Պաշտոնական Թբիլիսին Դամասկոսի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնում է։ Այս մասին Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Դոնդուան հայտարարել է արտակարգ ճեպազրույցում։ Հիշեցնենք՝ ժամեր առաջ Վրաստանից անջատված Հարավային Օսիայի և Աբխազիայի իշխանությունները հայտարարել են Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: «Այս գործողությամբ Ասադի վարչակարգը աջակցեց տարիներ շարունակ Ռուսաստանի կողմից  Վրաստանի հանդեպ ագրեսիային և էթնիկ բնաջնջմանը»,-ասել է Դավիթ Դոնդուան: Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարության հատուկ հայտարարությունում նշվում է, որ Սիրիայի և Հարավայի Օսիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին որոշումն ուժի մեջ է մտնում մայիսի 29-ից: Հավելենք՝ մինչ այդ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն: