Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը հնարավոր է այցելի Ջավախք (տեսանյութ)

Քաղաքականություն
Vrastan

Նախագահ Արմեն Սարգսյանի այցը Վրաստան շատ կարևոր էր միջպետական հարաբերությունների համար։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը։ «Շատ կարևոր հանդիպումներ եղան արտասահմանցի ղեկավարների հետ, ովքեր Թբիլիսիում էին։ Նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը շատ դրական լուսաբանեց մամուլը, փորձագիտական համայնքի կողմից որոշ արձագանքներ եղան»։ Ըստ Ջոնի Մելիքյանի՝ դրական ֆոն է ստեղծվում հայ-վրացական հարաբերություններում։ Սա շարունակությունն է նախկին հարաբերությունների։ Վրացագետը կարծում է՝ հասունացել է մի իրավիճակ, երբ ստեղծվել է հնարավորություն ավելի խորացնելու հարաբերությունները և նոր փուլ մտնելու։ «Այդ դրական ֆոնի վրա վաղը տեղի կունենա նաև պաշտոնական այց` նորընտիր վարչապետի և հայկական պատվիրակության։ Օրակարգը լինելու է հագեցած, և մեծ հավանականությամբ, կարող է տեղի ունենալ նաև այլցելություն Ջավախք»։