Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանի բյուջեի կատարողականը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Տնտեսություն
nikol1-5

ԱԺ-ում այսօր մշտական հանձնաժողովներում սկսվեցին 2017թ. պետական բյուջեի կատարողականի նախագծի քննարկումները։ Իր բացման խոսքում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ այս քննարկումը առանձնահատուկ է նրան, որ վարչապետ Կարեն Կարապետյան Կառավարության բյուջեի կատարողականը ներկայացնում է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բյուջեի կատարողականը ներկայացրեց Ֆինանսների նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որը նախորդ բոլոր բյուջեների հիմնական զեկուցողն էր` որպես Գլխավոր գանձապետ։ Նիստին ներկա է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Ջանջուղազյանը նշեց, որ 2017թ. նախատեսված 3.2 տոկոս աճի փոխարեն տարեվերջին արձանագրել են 7.5 տոկոս իրական աճ. "Դա պայմանավորված էր ՌԴ տնտեսական աճի նախատեսվածից բարձր լինելով, ՌԴ-ից տրանսֆերների աճով եւ դրական այն սպասումներով, որոնք եւս նպաստել են տնտեսական աճին": Ըստ նրա` զսպող հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ պետական պարտքը կայունացնել է` կիրառվել է 2.2 տոկոս զսպող ցուցանիշ. «Մենք պարտք էինք վերցնում ոչ թե կապիտալ ներդրումների, այլ ընթացիկ ծախսերի համար։ Պետական պարտքը այս պահին կազմում է 6.8 մլրդ դոլար, որից 4 մլրդ-ից ավելին արտաքին պարտքն է։ Պետական պարտքը 58.8 տոկոս է. ՀՆԱ դինամիկայի մեջ այն որոշակի աճ ունի։ Մենք շարունակում ենք համարվել նվազ պարտքի բեռը ունեցող երկիր»: Դեֆիցիտը, ըստ նրա, նախատեսվածից բարձր է եղել` ՀՆԱ-ի նկատմամբ 4.8 տոկոս. «Ծախսերը ավելի շատ են եղել ու կատարողականը մի փոքր ցածր է եղել»: